3125 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ քայլեր են նախատեսում իրականացնել ճգնաժամի այս փուլում:
«Մենք այս փուլում հստակ արձանագրում ենք, որ մոտավորապես 25 մլրդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Երրորդը, մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը միտված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Չնայած, բոլորս գիտենք, որ այդ պարամետրերը մեծ անորոշություններ ունեն»,- ասաց նա:
Ներկայացնելով բիզնեսին տրամադրվելիք 25 մլրդ դրամի վերաբերյալ փաթեթը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց.
«Տրամաբանությունը հետևյալ է գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին այդ բարձիկներն օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների:
Ըստ այդ ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում:
Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով:
Կարծում եմ՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակահատված, այսինքն հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել: Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս վիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»:
Նմանատիպ նյութեր
2154 դիտում
12:21 06-05-2021
Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան
2575 դիտում
20:00 13-12-2016
Հերթական քայլը բիզնեսին ընդառաջ. հարկային արտոնությունների փաթեթ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան