211652_close_icon
views-count80055 դիտում article-date 20:50 02-06-2022

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում «Կթարան» կոչվող տարածքում հայտնաբերվել է 11-ամյա տղայի մասնատված մարմինը. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա  է պայթել և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային  քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Չանդոյանն ու ավագ քննիչ Մոսիկյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու». 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախանական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ  Մոսիկյանի գլխավորությամբ, տեղում հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը, որից հետո այն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչ որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր