28754 դիտում
12:28 01-06-2022
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. ոստիկանները ձիուն տեղափոխել են «պլաշչադկա», բերման են ենթարկվել մի խումբ օշականցիներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկնության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արտաշավան գյուղի բնակչից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Փարպի համայնքի բնակիչ Գեղամ Սմբատյանին պատկանող ձին, որը հանձնված է եղել Վանիկ Տոնոյանին։
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և մայիսի 27-ին Օշական գյուղից անասնագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Նորիկ Բաքոյանին և 44-ամյա Հարություն Կոշեցյանին։
Ոստիկանները հայտնաբերել են նաև ԳԱԶ 33021 մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բեռնված է եղել գողացված ձին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ գողությունը կատարվել է Արտաշավան համայնքի վարչական տարածքում գտնվող սարից, և տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ձին արժե 150 հազար դրամ։
Ավտոմեքենան ձիու հետ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո ձին հանձնվել է տիրոջը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9720 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին