211652_close_icon
views-count33694 դիտում article-date 10:09 14-11-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 54–ամյա վարորդը 06-ով բախվել է ձիուն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. ձին սատկել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արամ Հարությունյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապահի 12-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 30 ԼՍ 113 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ձիու: Բախումից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վարորդ Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է սատկած ձիու տիրոջ ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր