211652_close_icon
views-count153904 դիտում article-date 19:03 21-05-2022

Լոռու մարզի պարեկները 22-ամյա վարորդի մոտ հայտնաբերել են կասկածելի վարորդական իրավունքի վկայական. վարորդն էլ հայտնել է, որ չի հիշում, թե ով է այն իրեն նվիրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջին օրերին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում բազմաթիվ օրինախախտ վարորդներ են հայտնաբերել, որոնց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, որոշ տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 20-ին, պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկ Դավիթ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Գեորգի Ազատյանը ծառայություն կատարելու ժամանակ՝ Ալավերդի-Թումանյան 3-րդ կմ հատվածում նկատել են Toyota մակնիշի ավտոմեքենա, որի սեփականատիրոջ՝ Լոռու մարզի բնակիչ, 22-ամյա Հ.Հ.-ի վարորդական իրավունքի վկայականը՝ ըստ ՊԾ էլեկտրոնային ռեգիստրի, բացակայել է:
 
Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են վերոնշյալ ավտոմեքենան և վարորդ Հ.Հ.-ից պահանջել փաստաթղթերը: Վերջինս պարեկներին է ներկայացրել իր անվամբ տրված վարորդական իրավունքի վկայական, որի նույնականացման արդյունքում պարզվել է, որ այն ՊԾ ռեգիստրում գրանցված չէ:
 
Գ. Շամշյանի տեղեկություննեով, Հ.Հ.-ն հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայականն իրեն նվիրել են ու ինքը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում է այն ձեռք բերվել:
 
Կատարվածի մասին պարեկները տեղեկացրել են Պարեկային ծառայության Լոռու գումարտակիի հրամանատար Արմեն Բեժանյանին և վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Փաստի առթիվ պարեկների կողմից կազմված նյութերը ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար, որի ժամանակ էլ պարզվելու է, թե ով է այն անձը, որ Հ.Հ.-ին է նվիրել վարորդական իրավունքի վկայական և որ ժամանակահատվածում:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր