Արտառոց դեպք՝ Երևանում․ 44-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, պարեկներին է ներկայացրել կեղծ վարորդական իրավունքի վկայական և փրկարար ծառայողի կեղծ ծառայողական վկայական
Հունվարի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգ Հ․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, որ հանդիսանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից և ներկայացրել է կեղծ ծառայողական վկայական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վարորդին կեղծ փաստաթուղթ օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արեգ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։