Կոտայքի մարզի հաշվառման-քննական բաժին մտնելու համար եթե նոր վարորդական իրավունքի վկայական ստացողները կարողանում են հաղթահարել «մարդաբոյ» փոսերը, ընձեռնվում է հնարավորություն, որպեսզի ստանան նաև օդաչուի և նավավարի վկայական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Կոտայքի մարզի Նոր գյուղ բնակավայրում է գտնվում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի հաշվառման-քննական կենտրոնը՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Աբովյանի ՄՌՈւ»-ն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ամիս է՝ «Աբովյանի ՄՌՈւ» հասնելու համար վարորդները պետք է ունենան հմտություններ, որպեսզի շրջանցեն «մարդաբոյ» փոսերը, իսկ եթե շրջանցել չի լինում, ապա ավտոմեքենաները հայտնվում են փոսերում, կոտրվում են անվահեծանները կամ պայթում է անվադողը։
Նշված փողոցով նաև իրենց գործնական քննությունն են (եզդա) հանձնում այն վարորդները, ովքեր վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմել են քննական բաժին։
Հիմա արդեն շատ վարորդներ կատակում են՝ ասելով.
«Մի հատ պլյուս կա, որ գալիս ենք «Աբովյանի ՄՌՈւ» ու եզդա հանձնելուց եթե բարեհաջող շրջանցում ենք այդ փոսերը, ապա ՄՌՈւ-ն մեզ կարող է ոչ միայն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական տալ, այլ նաև նավ ու ինքնաթիռ վարելու թույլտվություն։ Իսկ եթե լուրջ, շատ վատ է, նույնիսկ ավելի վատ, որ գործնական քննություն հանձնելիս նման ճանապարհով ես ստիպված լինում տալ քննությունը»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհի պատասխանատուն ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է, ով արդեն հայտարարել է մրցույթ. շահող կազմակերպությունը հայտնի է և սպասում է եղանակի տաքացմանը, որպեսզի սկսեն ճանապարհի վերանորոգման աշխատանքները։
Իսկ մինչ այդ «Աբովյանի ՄՌՈւ» եկող վարորդներն ու քաղաքացիները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ ՄՌՈւ գնալու ճանապարհը դժվար է ու երկար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։