Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից. Armeniasputnik.am
Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից, տեղեկացնում է eurovision-contest.ru-ն։
Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է, հայտնում է Armeniasputnik.am-ը:
Բացի Ադրբեջանից, մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ հեռացվել են ևս հինգ երկրների՝ Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիները:
Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու մեջ։
Հիշեցնենք՝ Թուրինում անցկացված «Եվրատեսիլ - 2022» միջազգային մրցույթում առաջին տեղը գրավել է Ուկրաինան է («Kalush Orchestra» խումբը), որը ստացավ 631 միավոր, երկրորդը` Միացյալ Թագավորությունը (466 միավոր), երրորդը՝ Իսպանիան (459 միավոր)։