Այսօր կանցկացվի «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը
Այսօր` մայիսի 14-ին, Ստոկհոլմի «Գլոբեն» մարզահամերգային համալիրում կանցկացվի «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես կգա ամենավերջինը՝ 26 համարի ներքո։
Մասնակիցները հանդես կգան հետևյալ հերթականությամբ՝ Բելգիա, Չեխիա, Նիդերլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան: