Իվետա Մուկուչյանն ու «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը Երևան կժամանեն մայիսի 16-ի վաղ առավոտյան
Ինչպես տեղեկացնում է «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Հայաստան կժամանեն լուսադեմին։ Ինքնաթիռը վայրէջք կկատարի մայիսի 16-ին՝ ժամը 04:45-ին:
Հիշեցնենք, որ երեկ կայացել է «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը: Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ է ունեցել, գրավել 7-րդ հորիզոնականը: