211652_close_icon
views-count2206 դիտում article-date 09:56 19-03-2014

Արամ MP3-ի «Not Alone» տեսահոլովակը դիտումների քանակով առաջինն է «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Եվրատեսիլ 2014»-ի հայ մասնակցի՝ Արամ MP3-ի «Not Alone» տեսահոլովակն ընդամենը մի քանի օրերի ընթացքում իր դիտումների քանակով առաջինն է «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում, իսկ երեկվա տվյալներով՝ տեսահոլովակի դիտումներն անցնում էին 600 հազարը, թողնված մեկնաբանությունների շեմն էլ՝ 6 հազարը, որոնց մեջ, ինչպես եւ սպասելի է, կային տարբեր մեկնաբանություններ՝ հաղթանակի ակնկալիքներից մինչեւ երգի մասին «ձանձրալի» գնահատականը տված որակումներ։ Իսկ այդ ամենը նշանակում է, որ եթե հենց միայն դիտումներն ընդունենք գնահատման չափանիշ, ապա եթե ոչ հաղթանակի, ապա բարձր հորիզոնականների ակնկալիքներ այս անգամ կարող ենք ունենալ։ Ի դեպ, եվրոպական բուքմեյքերական գրասենյակները «Եվրատեսիլ 2014»-ում հաղթանակի ամենամեծ հավանականությունը տալիս են հենց Արամ mp3-ին։ Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի ներկայացուցչի եվրատեսիլյան երգում հայկական դուդուկ է հնչում, որի տեսահոլովակի տակ թողնված մեկնաբանությունների մեջ հայ օգտատերերի կողմից պարբերաբար հիշատակվում էր դուդուկի հայկականության մասին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր