211652_close_icon
views-count78152 դիտում article-date 15:09 15-05-2022

Ավտովթար Վանաձորում. բախվել են Kia-ն ու ГАЗ 2410-ը. վիրավոր հղի կնոջը առաջինը օգնության են հասել Լոռու մարզի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժիշկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 15-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 13:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 33 հասցեի դիմաց բախվել են Kia և ГАЗ 2410  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի  բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանոսւթյան պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի  և դասակի  հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, իսկ մինչ այդ վիրավորին առաջին օգնությունն են ցուցաբերել պարեկ Լևոն Բաբլանյանը, Արեն Գասլտյանն ու Մարտուն Հակոբյանը, ապա՝ բժիշկները:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  պարեկային ծառայության Լոռու մարզի ավագ հետաքննիչ  Սերգեյ Գյոգչյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Գ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հղի կին է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Արմիեն Դաբիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր