Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, հայտնվել է ջրանցքում․ վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, թաղամասով անցնող ջրանցք ավտոմեքենա է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են նույն գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանն ու վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանը։
Ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրատարում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։