211652_close_icon
views-count668 դիտում article-date 22:18 12-05-2022

Հայ դպրոցականները կմասնակցեն համաշխարհային 19-րդ գիմնազիադային

Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի  Դովիլ   քաղաքում  մայիսի 14 – 22 –ը  կանցկացվի  դպրոցականների համաշխարհային  19 –րդ  գիմնազիադան / առաջինը տեղի է ունեցել 1974թ. /: Մասնակցության հայտ են ներկայացրել  64 երկրներ:  Ավելի քան  3600  մարզիկ – մարզուհիներ  20 մարզաձևերում  / երեքը՝ պարալամիպիկ /  կպայքարեն  խաղարկվող մեդալների  17 հավաքածուի համար:

ՀՀ  դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ   Արա Մեհրաբյանը  ասաց , որ մեր երկիրը կներկայացնեն  բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական  ոճերի ըմբշամարտ,  ձյուդո,  թաեքվոնդո  և սեղանի թենիս մարզաձևերի   39  ներկայացուցիչներ:

Միջոցառման նշանակությունը  բարձր  է գնահատվում աշխարհում, քանզի մասնակիցները  հանդիսանում են ապագա օլիմպիականներ , որոնց համար փաստորեն իրականացվում  են բազմաթիվ կրթական ծրագրեր:

Խաղերը մեծապես նպաստում են մասնակիցների վարպետության առաջընթացին, մրցափորձի հարստացմանը,  միմյանց հետ շփվելու, բարեկամական  -ընկերական կապերի ստեղծմանը:

Նմանատիպ նյութեր