6042 դիտում
15:05 12-07-2016
Դպրոցականների համաշխարհային ֆեդերացիայի 16-րդ Գիմնազիադային 2-րդ անգամ մասնակցում են նաև Հայաստանի դպրոցականները
Տրաբզոնում հուլիսի 11-18-ը կայանալիք դպրոցականների համաշխարհային ֆեդերացիայի կազմակերպած 16-րդ Գիմնազիադային արդեն երկրորդ անգամ մասնակցում են նաև Հայաստանի դպրոցականները: Հուլիսի 11-ի երեկոյան մեր պատվիրակությունը 38 հոգանոց կազմով ժամանեց մրցավայր: Մարզիկների, մարզիչների և պատվիրակության կազմի հյուրանոց տեղավորումից հետո մարզաձևերի մարզիչների գլխավորությամբ մարզիկները ծանոթացան այն մարզակառույցներին, որտեղ անցկացվելու են մարզումները և նույնիսկ հասցրին պարապմունք անցկացնել:
Մեր պատվիրակության ղեկավար ՀՀ ԿԳՆ մարզարազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանը երեկոյան ժողով անցկացրեց և բացատրեց հավաքականի անդամների անելիքները: «Մենք պետք է շատ կազմակերպված և համախմբված լինենք: Յուրաքանչյուր թիմի պատասխանատու մարզիչը պետք է տեղյալ լինի իր ենթակայության տակ գտնվող մարզիկի ամեն մի քայլին: Մեր մարզիկների մրցումների ժամանակ մեկ բռունցք դարձած երկրպագելու ենք, առանց մարզաձևերին առաջնայնություն տալու: Անցած Գիմնազիադայում մեկ ունեցել ենք մեկ ոսկե, երեք բրոնզե մեդալ: Այս անգամ պետք է ձգտենք զարգացնել հաջողությունը: Ձեզ մաղթում եմ հանգիստ քուն և մարտական տրամադրություն վաղվանից մեկնարկելիք մրցումներում: Առաջինը պայքարի մեջ են մտնելու մեր շախմատիստներն ու սուսերամարտիկները: Հատկապես շախմատիստներից մեծ սպասելիքներ կան. նրանց մեջ է Բրազիլիայում 2013 թվականին կայացած 15-րդ Գիմնազիադայի հաղթող Մանուել Պետրոսյանը»,-այսպես մարզիկներին ու մարզիչներին որգեշնչեց Ա. Այվազյանը:
Հայաստանի պատվիրակության ղեկավարն այնուհետև ըստ առանձին մարզաձևերի ներկայացրեց մեր մարզիկների կազմը:
Աթլետիկա, մարզիչ՝ Աբրահամյան Ալեքսանդր, մարզիկներ՝ Շտայան Ռաֆայել, Սաղաթելյան Էդուարդ
Ազատ ըմբշամարտ, մարզիչ՝ Նալբանդյան Հարություն, մարզիկներ՝ Մանվելյան Հունան, Զուրաբյան Կարեն, Մանուկյան Մերուժան, Ղազարյան Գառնիկ
Հունահռոմեական ըմբշամարտ, մարզիչ՝ Խաչատրյան Էդգար, Սարգսյան Արսեն, Ալեքսանյան Հարություն, Հակոբյան Սամվել, Աղաջանյան Սամվել:
Շախմատ, մարզիչ՝ Գասպարյան Տիգրան, մարզիկներ Պետրոսյան Մանուել, Ալեքսանյան Հրանտ:
Սուսերամարտ, մարզիչ՝ Տիգրանյան Հարություն, մարզիկներ Գևորգյան Սեդա, Ստեփանյյան Պարգև:
Մարմնամարզություն, մարզիչ՝ Նազարյան Հայկ, մրցավար՝ Գյուրջինյան Արթուր, մարզիկներ՝ Սմբատյան Ժորա, Սարգսյան Գագիկ, Քալաշյան Օկսեն:
Լող, մարզիչ՝ Ավետիսյան Արմինե, Բադանյան Տաթևիկ, Խաչատրյան Լևոն:
Նետաձգություն, մարզիչ՝ Ադամյան Վարդան, Մարգարյան Հայկուհի, Ապրեսյան Արման,
Ձյուդո, մարզիչ՝ Գևորգյան Լևոն, Հայրապետյան Գասպար, Հովսեփյան Գոռ, Վարդանյան Ժորա, Ավանեսյան Արման:
Նմանատիպ նյութեր
842 դիտում
22:18 12-05-2022
Հայ դպրոցականները կմասնակցեն համաշխարհային 19-րդ գիմնազիադային
2689 դիտում
18:41 08-07-2016
Թուրքիայում կայանալիք Գիմնազիադային մասնակցելու են նաև Հայաստանի դպրոցական մարզիկները
3622 դիտում
09:02 26-09-2016
Հայ դպրոցականները Կրասնոդարում կմասնակցեն ԱՊՀ երկրների դպրոցականների 4-րդ միջազգային մարզական առաջնությանը
Այս բաժնից
1339 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4783 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած