211652_close_icon
views-count2729 դիտում article-date 17:36 28-04-2022

Մինո Ռայոլա. Վերջին երկու ամսում ինձ երկրորդ անգամ են սպանում

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է իր մահվան մասին լուրերին:
 
«Իմ առողջությամբ հետաքրքրվածներին. ցնցված եմ, որ վերջին չորս ամսում լրագրողները երկրորդ անգամ են ինձ սպանում:
 
Ինչպես երևում է, ես կարողանում եմ հարություն առնել», իր թվիթերում գրել է Ռայոլան կամ՝ գրել են ուրիշները, ինչպես ընդգծել են որոշ իտալական լրատվամիջոցներ:
 
Հիշեցնենք, որ այսօր լուր տարածվեց, որ 54-ամյա նիդերլանդցին մահացել է, իսկ ավելի ուշ այդ տեղեկությունը հերքեց նրա օգնականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր