Մինո Ռայոլա. Ինձ ու Դոնարումային մահվան սպառնալիք էին հղում
«Միլանի» 18-ամյա դարպասպաահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, թե ինչու է խաղացողը հրաժարվել երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Մեկ տարի անց Դոնարուման կարող է ազատ գործակալ դառնալ:
«Իրավիճակը խիստ լարված ու թշնամական էր դարձել. այլ ելք չկար: Մենք որոշում կայացրինք, որը չէինք ցանկանում կայացնել: Փողն այստեղ էական չէր: Մեզ սպառնում էին: Դոնարումայի ընտանիքի հասցեին սպառնալիքներ էին տեղում, որ նա այլևս չի խաղա, նույնիսկ՝ կյանքի սպառնալիք: Սակայն սպառնալիքներով խաղացողին հնարավոր չէ պահել:
Այժմ նա կարող է բաց թողնել մրցաշրջանը: Դա անհավատալի է՝ հաշվի առնելով նրա վարպետությունը:
Դոնարուման պատրաստ էր նոր պայմանագիր կնքել, այստեղ նրա պահով կասկած չկար: Սակայն ստեղծված իրավիճակում մենք ստիպված էինք փակել բանակցությունները», ասել է Ռայոլան: