Պոգբան աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է. Մինո Ռայոլա
Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի գնահատմամաբ ֆրանսիացին ներկայումս աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է:
«Պոլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա Իտալիայից: Հետագայում ակումբը և ֆուտբոլիստը կորոշեն, թե որ տարբերակն է նրանց համար ձեռնտու: Ես երկար ժամանակ եմ անցկացրել ֆուտբոլային միջավայրում, որպեսզի ասեմ, որ այստեղ անհնար է գուշակել ապագան:
Ներկայումս Պոգբան աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Ակնհայտ է, որ նրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կա մի շարք ակումբների կողմից: Սակայն նրա տրանսֆերը կարող են իրականացնել 8 ակումբներ, որոնք և կպայքարեն Պոգբային ձեռք բերելու համար»,-ասել է Ռայոլան: