Մինո Ռայոլա. Երկու տարի չարչարվել եմ, որ Պոգբան տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, թե ինչպես է հաջողացրեց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը:
«Կարող է հարց առաջանալ, թե ինչու Պոգբան տեղափոխվեց մի ակումբ, որը հանդես չի գալիս Չեմպիոնների Լիգայում և արդեն 3 տարի անհաջող է խաղում: Որովհետև մենք որոշեցինք տեղափոխվել այն ակումբ, որտեղ մեր կարիքը իսկապես զգացվում էր: Այսինքն` «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այդ տեղափոխությամբ ավարտվեց երկու տարվա չարչարանքս: Պոգբան կարող էր տեղափոխվել Եվրոպայի ցանկացած թոփ-ակումբ», ասել է Ռայոլան: