211652_close_icon
views-count74921 դիտում article-date 11:16 25-04-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. մի խումբ անձանց կողմից հարձակման ու ծեծի է ենթարկվել պարեկային ծառայության Երևանի գնդի ավագ պարեկը 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած տղաների հետ անհիմն հարձակվել է Էմիլ Ի-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկություն է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժնում, և կարճ ժամանակում ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որի արդյունքում պարզվում է ոմն Ժորայի հետ եղած մասնակիցների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Ս-ն, 18-ամյա Մարտիկ Կ-ն, 17-ամյա Ազատ Խ-ն, 17-ամյա Արշակ Խ-ն և 21-ամյա Ժան Հ-ն։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Ժորայի ամբողջական տվյալները պարզելու, նրան և նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր