34834 դիտում
21:18 25-08-2021
Ավտովթար Արմավիրի մարզում. Պարեկային ծառայության գնդի ավագ պարեկը վթարի է ենթարկվել՝ Ford-ով գլխիվայր շրջվելով, ոստիկանությունում էլ մի իսկական շոու է սարքել՝ թե դուք ով եք, որ իմ խմածությունը որոշեք. ՖՈՏՈՏԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Ford–ը վարել է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Լաերտ Հայրապետյանը, ում, երբ տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ պարզելու սթափության աստիճանը, այնտեղ մի իսկական շոու է սարքել, թե ովքեր են ոստիկանները, որ ինձ տանեն խմածություն որոշեն:
Նա հայտնել է նաև, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան իր համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ոստիկաններին ասում էր, որ իր ավտոմեքենայի մեջ տեսանկարահանող սարք է տեղադրված, կարող են ստուգել:
Ոստիկանությունը պարզում է Chevrolet-ի վարորդի ինքնությունը:
Որոշ ժամանակ անց ավագ պարեկ Լ. Հայրապետյանը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3502 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)