4390 դիտում
10:22 20-12-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելուն միջամտած ոստիկանը ևս ենթարկվել է հարձակման․ կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Արսեն Թ․-ն, ով ոստիկանության ծառայող է և հայտնել, որ Նոր Արեշ 34 փողոցի, 7/2 տան մոտ սև գույնի «Պրիորայով» և արծաթագույն անհայտ մակնիշի ավտոմեքենայով անձինք կռվում էին միմյանց հետ, հարձակվել են իր վրա և փախել: Նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում կրկին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի շրջանի բազմաթիվ վերքեր, գանգուղեղային վնասվածք, աջ ուսահոդի շրջանի վնասվածք, մատերի քերծվածք» ախտորոշմամբ «Թիվ 2» բուժմիավորում բուժօգնության է ընդունվել Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Մ․-ն, ով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը ժամը 16։40-ի սահմաններում Նոր Արեշ 34 փողոցի, 7/3 հասցեի մոտ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ծեծի են ենթարկել Արսեն Մ․-ին, որին միջամտել է Արսեն Թ․-ն` ներկայանալով ոստիկանության ծառայող, սակայն վերջիններս, արհամարելով վերջինիս ծառայողական գործունեությունը, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրման սպառնալիքով հարձակվել են Արսեն Թ․-ի վրա և փորձել հարվածել, սակայն վերջինս մտել է իր բնակության հասցե, որից հետո նշված անձինք մտել են Ա. Թադևոսյանի բնակարան և հեռացել են։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 51-ամյա Ահարոն Մ․-ն, 22-ամյա Մհեր Մ․-ն, 21-ամյա Դավիթ Մ․-ն, 40-ամյա Սամվել Վ․-ն և դեռևս չպարզված անձինք։
Նույն օրը Սամվել Վ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Ս․-ին, Դավիթ, Մհեր և Ահարոն Մ․-երին հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+