211652_close_icon
views-count5116 դիտում article-date 14:13 14-04-2022

Ավտովթարից զոհվել է «Ռեալի» և Կոլումբիայի հավաքականի նախկին հարձակվողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» նախկին խաղացող Ֆրեդի Ռինկոնը ավտովթարից զոհվել է 55 տարեկան հասակում:
 
Այս շաբաթվա սկզբում Կոլումբիայի հավաքականի նախկին հարձակվողը վթարի էր ենթարկվել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց մահացել է:
 
Նրա մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել կոլումբիական Կալի քաղաքում: Ռինկոնն իր ավտոմեքենայով անցել է կարմիր լույսի ներքո, որից հետո ավտոբուսը նրա մեքենային կողքից հարվածել է:
 
Ռինկոնը հանդես է եկել «Ռեալում», «Նապոլիում», «Պարմայում»: Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել է 84 խաղի: Հատկապես հիշարժան է 1990թ. Աշխարհի առաջնության խմբային փուլում, մրցաշարի ապագա չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը, երբ Ռինկոնը խաղի վերջին վայրկյաններին կարողացավ հավասարեցնել հաշիվը:
 
Վերջին շրջանում Ռինկոնը կոլումբիական հեռուստատեսությունում աշխատում էր որպես մարզական մեկնաբան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր