211652_close_icon
views-count2708 դիտում article-date 13:54 29-04-2019

Թուրքիայում ավտովթարից զոհվել է Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ալանյասպորի» ֆուտբոլիստները ավտովթարի են ենթարկվել՝ Թուրքիայի առաջնությունում «Կայսերիսպորի» հետ արտագնա խաղից հետո: Ակումբի ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի արդյունքում 7 ֆուտբոլիստ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը՝ 28-ամյա չեխ կիսապաշտպան Յոսեֆ Շուրալը հիվանդանոցում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: «Տոտենհեմի» նախկին խաղացող Սթիվեն Կոլկերը, ինչպես նաև «Նյուքասլի» նախկին հարձակվող Պապիս Սիսեն վթարից թեթև վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը դեպքի հետաքննություն է իրականացնում: Ակումբի ներկայացուցիչը հայտարարել է, որ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է եղել, որը ղեկի մոտ քնել է: Շուրալը «Ալյանասպոր» էր տեղափոխվել այս մրցաշրջանում և նոր թիմի կազմում Թուրքիայի առաջնությունում 9 խաղ էր անցկացրել և դարձել 1 գոլի հեղինակ: 2013 թվականց Յոսեֆը Չեխիայի հավաքականում էր խաղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր