«Ռեալի» հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով. նա ինքնամեկուսացվել է
«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը դրական թեստ է հանձնել, այժմ նա տնային ինքնամեկուսացման մեջ է և բաց է թողնում մարզումներ: Նշվում է, որ նա իրեն լավ է զգում:
Անցած շաբաթ Իսպանիայում Covid-19-ի նոր բռնկում եղավ, որի առթիվ մի շարք շրջանների իշխանությունները, այդ թվում՝ Մադրիդի, նորից խստացրել են հանրային սննդի օբյեկտների գործունեությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումն է անցկացնելու «Մանչեսթեր Սիթիի» հետ: Առաջին խաղը Մադրիդում ավարտվել էր անգլիացիների հաղթանակով՝ 2:1: