211652_close_icon
views-count37033 դիտում article-date 18:50 31-03-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված հերոս, լեգենգ դարձած Անդրանիկ Աթոյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 30-ին, Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված հերոս, լեգենդար Անդրանիկ Աթոյանին նվիրված հուշ-ցերեկույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  մինչև միջոցառման սկսվելը, ներկաները, այդ թվում՝ հերոսի հարազատները, ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում տեղադրված խաչքարին, ապա կատարեցին խնկարկում:

Միջոցառմանը ներկա էին հերոս Ա.Աթոյանի ծնողները, հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր: Հուզիչ էր 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ  դարձած հերոսներից մեկի մոր երգերի կատարումը:

Միջոցառման կազմակերպիչ և վարող Հասմիկ Մարգարյանը ամեն անգամ, երբ ներկայացնում էր երգիչ-երգչուհիների և պարային խմբակների անդամներին, ներկաները ծափողջույններով էին ընդունում այդ ամենը:

Անդրանիկ Աթոյան Հովհաննեսի։

Ծնվել է մարտի 30ին 2002թ.։

Արմավիրի մարզի գյուղ Մարգարայում։

Դպրոց է հաճախել 2008թ. ավարտել է 2020թ.։

Դասերի հետ մեկտեղ հաճախել է դոսաֆ ստացել է վարորդական իրավունք։

Բանակ է զորակոչվել 2020թ. հուլիսի 1ին։

Կառանտինը անցկացրել էՄարտոինի երկուսում։

Հիմնական ծառայությունը պետք է անցներ Հադրութում։

Դեռ երեք ամսվա ծառայող չէր սկսվեց չարաբաստիկ պատերազմը։

Մասնակցել է ամենա թեժ մարտերին։

Նոյեմբերի 4ին կնքելով երեխաներին 5ի առավոտյան տանում են Շուշի, Քարիտակ հատվածը պաշտպանելու։

Երկու օր մնում են շրջափակման մեջ։

Զոհվում է նոյեմբերի 7ին Շուշին պաշտպանելիս։

Մեզ տեղեկացնում են հրադադարից հետո որ վիրավորվել է ոտքից և մնացել են նետրալ գոտում։

Ասացին շատ զինվորներ կան և մեկը մյուսին օգնություն են ցուցաբերում։ Դուրս կհանեն խաղաղապահների և կարմիր խաչի օգնությամբ։

Սակայն փնտրելով չգտանք Հունվարի 26ին թշնամին մեզ տվեց 31մարմին որոնց մեջ էր նաև իմ հերոս բալեն։

Փետրվարի 10ին ԴՆԹ համընկնումով զանգ ստացա։

Չհամբերելով լույսը բացվելուն երեկոյան 23:00ին հայրը, եղբոր և բարեկամների հետ գնացին Վեդի մորգ։

Համոզվելով որ մեր թագավոր տղան է, փետրվարի 13ին հուղարկավորեցինք հերոսին վայել կարգով Մարգարա գյուղի պանթեոնում։

Հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով։



Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր