211652_close_icon
views-count24815 դիտում article-date 21:04 28-06-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Արմավիր գյուղի հերոս Նարեկ Շաքարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 27-ին, Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ «Կյանք՝ կյանքից հետո» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ: Այն նվիրված էր Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, նույն գյուղից ծառայութան մեկնած Նարեկ Շաքարյանի 20-ամյակին: Երեկ հերոսը կդառնար 20 տարեկան:

Ներկա էին հերոսածին մայրեր, Արցախյան  առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմների մասնակիցներ, լեգենդար «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի  հարազատները, այդ թվում՝ որդին ու թոռնիկը, Արմավիրի մարզպետարանի և Արմավիր գյուղի ղեկավար կազմից:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված հերոսների հիշատակը, ապա տեղի ունեցավ հուշ-ցերեկույթը:

Ներածական խոսքով հանդես եկավ բազմաթիվ նմանատիպ հուշ-ցերեկույթներ կազմակերպած բանաստեղծուհի, արձակագիր, երգահան, մանկագիր Հասմիկ Մարգարյանը:

Իրենց կատարումներով ու պարային համարներով հանդես եկան երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր: Միջոցառմանը ներկա էին նաև  հերոսի ընտանիքի անդամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, գյուղի բնակիչներ:

Բոլորը իրենց խոսքում ասում էին. «Արցախյան առաջին, Ապրիլյան  քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում  Նարեկի ու նրա նման բոլոր կռվող տղերքը չեն պարտվել: Նրանք հաղթել են, Նրանք անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը: Նրանք հանուն մեր կյանքի զոհաբերել են Աստծո կողմից տրված ամենաթանկը՝ իրենց կյանքը:

Այս պատերազմում պարտվել է փնթի դիվանագիտությունը: Մեր տղերքը հիմա երկնքից են հսկում մեր անդորրը և մենք պարտավոր ենք ամեն օր հիշենք բոլոր հերոսներին: Պետք է ամեն վայրկյան մեծարենք նրանց, որովհետև այսօր Հայստանն ու Ացախը կան շնորհիվ նրանց: Մենք այդ հերոս տղերքին երբեք բացակա չենք դնի»:

Նարեկ Շաքարյանը ծնվել է 2002թ.-ի հունիսի 27-ին, ՌԴ․Չիտա քաղաքում: Երկու տարեկանը չլրացած, ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝ Արմավիրի մարզի Մեծ Արմավիր գյուղ։

Շատ ընկերասեր, աշխատասեր, կատակասեր ու հայրենասեր էր։ Նարեկը փոքրուց ուզում էր դառնալ զինվորական, բայց ծնողները դեմ էին, քանի որ ընտանիքի մինուճար որդին էր։ Նարեկը հաճախել է Արմավիրի դպրոց՝ 2008-2020թ, որը ավարտել ու զորակոչվել է հայոց բանակ։ Նրա երազաքներից մեկն էր, որ ծառայությունից հետո աշխատի՝ ԱԱԾ-ում։

Նարեկը ծառայում էր Մատաղիսում և շատ գոհ էր իր ծառայուցունից։ Միշտ զանգում ու կատակով ասում էր՝ տղեն պիտի ծառայի։ Երկու ամիս էր ծառայել, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Նարեկը զանգում, ասում էր, որ իրենք ապահով վայրում են, անգամ կրակոցի ձայն չեն լսում։ Միշտ խաբում էր տանեցիներին, որ անհոգ լինեն։

Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 25-ին և շնորհավորել մայրիկի ծննդյան տարեդարձը, ասել, որ երեք օրից նորից կզանգի, բայց երեք օրից նրան բերեցին։ Ինչ-որ ժամանակ հետո նրա ջոկի հրամանատարը պատմել է հորը, որ Նարեկը առաջին օրվանից մասնակցել է կռիվներին, կռվել է Թալիշում, հետո Մատաղիսում։

Հոկտեմբերի 20-ին Նարեկին ջոկատով տանում են Կարմիր Շուկա։ Երկու օր կռվում են Կարմիր Շուկայում։ Հետո նորից տեղափոխում են Թաղավարտ, որտեղ էլ հոկտեմբերի 25-ին զոհվում է խրամատում՝ ընկերների հետ, հավերժ մնալով 18 տարեկան։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 431+
431+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր