74973 դիտում
23:59 23-03-2022
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. վերջինս կողաշրջվել է. մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել են Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաթևոս Մանասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Մ. Մանասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն դեպի Էջմիածին ընթանալիս բախվել է Opel-ին, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Mitsubishi-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+