211652_close_icon
views-count32352 դիտում article-date 20:09 21-11-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mitsubishi Pajero-ն ու Opel Vectra-ն. Mitsubishi-ն կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Գալինա Հակոբյանի վարած Mitsubishi Pajero 3.5 մակնիշի 35 ՕX 875 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռաֆաէլ Խաչատրյանի վարած Opel Vectra մակնիշի 31 ՍԼ 287 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է: Վթարի հետևանքով էլ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օօպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտարարելով, որ իրենց լավ են զգում և գնացել են տուն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր