26270 դիտում
20:44 21-03-2022
Արտակարգ դեպք Երևանում. Lada Priora-ում առաջացած կրակի դեմ մինչ հրշեջ-փրկարարների ու պարեկների ժամանումը պայքարել են բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի 73ա շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղոմ ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Հակոբ Կարապետյանն ու պարեկ Նարեկ Դավթյանը:
Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն փողոցի բնակիչ Վ-ը Հ-ին պատկանող Lada Priora մակնիշի ավտոմեքենայում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+