37049 դիտում
15:58 11-08-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. «06»-ում առաջացած կրակի տարածման դեմ, մինչ հրշեջների ժամանումը, պայքարել են Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սրտաբանական հիվանդանոցի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արմենակ Խաչատրյանն ու նույն վաշտի կրտսեր պարեկ Արայիկ Արզումանյանը իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերել կրակմարիչներն ու կանխել կրակի տարածումը։ Ապա ժամանող հրշեջները մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ՝ 79-ամյա Աղվան Ճ-ին։
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21748 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ