31059 դիտում
17:52 07-10-2022
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի պատշգամբում առաջացած կրակի դեմ, մինչ հրշեջների ժամանումը, պայքարել են բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են նշված շենքի 1-ին հարկի բնակիչները, որտեղ էլ որ հրդեհը բռնկվել է, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։
Հրդեհը բռնկվել է պատշգամբում։ Այրվել է մեծ քանակի գույք և, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը 5 կգ-անոց գազաբալոնից առաջացած կրակն է եղել։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը, ԱԻՆ ՓԾ-ում էլ պարզվում է հրդեհի պատճառը։
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար. տուժածներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+