211652_close_icon
views-count16099 դիտում article-date 21:13 16-03-2022

Օրվա հերոսները. հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, կանխեցին կրակի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաղտնիք չէ,  որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ամեն մի հրշեջ-փրկարար, ամեն մի հոգեբան, ամեն մի բուժակ, ինչպես նաև  911 ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները  իրենց աշխատանքով ապացուցել են, որ հավատարիմ են փրկարարի վեհ կոչմանը:

Ամեն մարզ ունի իր հրշեջ-փրկարարական ծառայությունը, որտեղ հրշեջ-փրկարարները տարվա ցանկացած եղանակին, օր ու ժամի պատրաստ են օգնության ձեռք մեկնել փրկության կարիք ունեցող քաղաքացիներին:

Այսօր՝ մասրտի 16-ին, օրվա հերոսներ կարելի է համարել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարներին, ովքեր  Արշակունյաց պողոտայում, վտանգելով իրենց կյանքը, նախ կանխեցին  կրակի տարածումը, ապա մարեցին այն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը,  մարտի 16-ին հրդեհի դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ  է բռնկվել Արշակունյաց  պողոտա  թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տանը:

Օպերատիվորեն  ժամանել էր ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից  և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկական մարտական հաշվարկ: 

ժամանել էր նաև ՀՓԱԿ հերթապահ խումբը:

Օպերատիվ էին գործել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 3-րդ վաշտի պարեկներ Ղազար Ղազարյանն ու Վարդան Միսակյանը:

Պարեկները, հրշեջներն ու քաղաքացիները տարհանել էին մի քանի քաղաքացիների, իսկ պարեկները այնուհետև սահմանազատել են տարածքը,  որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:

Դեպքի վայր էր ժամանել նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր