28629 դիտում
18:18 16-03-2022
Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 16-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտա թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ: ժամանել է նաև ՀՓԱԿ հերթապահ խումբը:
Օպերատիվ են գործել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 3-րդ վաշտի պարեկներ Ղազար Ղազարյանն ու Վարդան Միսակյանը:
Պարեկները, հրշեջներն ու քաղաքացիները տարհանել են մի քանի քաղաքացիների, իսկ պարեկները այնուհետև սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ ԱԻՆ-ում պարզվում է:
Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկերի հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրարկանացնում, որպեսզի, եթե բժշկի անհրաժեշտություն լինի, տեղում գործեն:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+