211652_close_icon
views-count96514 դիտում article-date 11:18 06-03-2022

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է. վարորդը դիմել է փախուստի. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի  6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում  ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝  ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության  Չարենացավանի բաժնի օպերատիվ  խումբը ՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային  վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ճանապարհային  ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանն ու  հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  3-րդ  վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից  ժամանել է  քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վաչե Մովսիսյանի և Արման Դալաքյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երևթեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող,  50-ամյա  Գնել Ստեփանյանի դին:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի  կոտրված դետալներ:

Այս պահին քննիչները դեպքի վայրի տեղազննություն են կատարում:

Փաստի առթիվ Ա.Դալաքյանի  որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու  ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր