Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը անգամ հանգստյան օրերին ու օրվա տարբեր ժամերի անակնկալ շրջայցեր է կատարում համայնքում ու հայտնաբերված խախտումները վերացնելու համար պատասխանատուներին հանձնարարականներ է տալիս. ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը անգամ ոչ աշխատանքային օրերին ու օրվա տարբեր ժամերի անակնկալ ստուգայցեր է կատարում Քանաքեռ-Զեյթունի տարբեր հատվածներում, այդ թվում ոչ միայն գլխավոր ճանապարհներին, այլ նաև բակային հատվածներում։
Պատճառը վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ստուգումն է, որը տվել է առևտրի և սպասարկման ու կոմունալ բաժինների պետերին, որպեսզի նրանք ցուցաբերեն հետևողականություն, որ վարչական շրջանում ամեն ինչ լինի ի շահ համայնքի բնակչի։ Այդ ամենի մեջ է մտնում նաև ճանապարհներին որոշ անպատասխանատու մարդկանց կողմից լցված շինարարական ու կենցաղային աղբը։
Օրերս Ա․ Հովակիմյանը հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել է, թե ինչպես է ինչ-որ քաղաքացի ճանապարհի չթույլատրելի հատվածում ավազ լցրել, ինչը նաև խոչընդոտ էր ավտոմեքենաների վարորդների և հետիոտների ազատ տեղաշարժի համար։
Տեղում թերությունը վերացնելու համար թաղապետը հանձնարարականներ է տվել։
Ա․ Հովակիմյանի կողմից անակնկալ շրջայցերը շարունակական են լինելու։