211652_close_icon
views-count45358 դիտում article-date 23:02 21-12-2015

Մահվան ելքով վրաերթ Մեծամոր քաղաքում. վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել է. ժամանել են տեղի ոստիկանապետը, քաղաքապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սարո Մաղսուդյանը իր վարած Mitsubishi Chariot մակնիշի 33 VՍ 523 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր–Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Մխիթար Նալբանդյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս մի քանի մետր շպրտվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում և տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը` Մեծամորի ոստիկանապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայր կժամաներ Արմավիրի բժշկական կենտրոնի դի տեղափոխող բրիգադը, դեպքի վայր ժամանած Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի կարգադրությամբ Մեծամորի հիվանդանոցի շտապօգնության մեքենան դին տեղափոխեց դեպքի վայրից: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը և ոստիկանության Արմավիրի բաժնի փորձաքրեագետը: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվողղ հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր