211652_close_icon
views-count5001 դիտում article-date 20:52 27-02-2022

Ստեփանավանում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 27-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի քոթեջների մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։29-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Նմանատիպ նյութեր