211652_close_icon
views-count1751 դիտում article-date 13:32 29-11-2017

Հրդեհ խոտածածկ տարածքում. այրվել են չիչխանի թփեր և մոտ 3500 քմ խոտածածկույթ

Նոյեմբերի 28-ին, ժամը 14:24-ին ահազանգ է ստացվել, որ Լուսակունք-Վարդենիս ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում են ծառեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են չիչխանի թփեր և խոտածածկույթ (մոտ 3500 քմ):

Նմանատիպ նյութեր