Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Գյումրի քաղաքից արևմուտք ընկած հատվածում հրդեհի օջախներ է նկատել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ջրամբարից դեպի անտառ տանող հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել՝ 16:54-ին:
Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Ջաջուռ գյուղի 13 քաղաքացի: