Չինարի գյուղում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:05-ին: «Քոլբլախ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ: