211652_close_icon
views-count1614 դիտում article-date 15:20 18-02-2022

Կենդանիները սովի՞ պատճառով են սատկում. այգու տնօրենն ու նախկին աշխատողը հակասում են իրար. Sputnikarmenia.am

 Երևանի Կենդանաբանական այգու շուրջ իրարանցումներն արդեն տևական ժամանակ է չեն դադարում։ Կենդանիների սատկելու պատճառով նախկին աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում և անփութության մեջ մեղադրում ներկա տնօրինությանը, իսկ ղեկավար կազմն էլ պնդում է` Կենդանաբանական այգու խնդիրները դեռ տարիներ առաջ են ծագել։

Sputnik Արմենիան այգու իրավիճակին երկու կողմից ծանոթանալու համար զրուցել է կենդանաբանականի նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի և տնօրենի ներկայիս պաշտոնակատար Արևիկ Մկրչտյանի հետ։Անուշ Ռաֆայելյանի կարծիքով` Երևանի կենդանաբանական այգում կենդանիների սատկելու պատճառը նրանց ուտելիքն է, հատկապես դրա պակասը։

«Տևական ժամանակ է, որ այգու կենդանիները սոված են։ Այս մասին պնդում են անգամ այն աշխատակիցները, որոնք վերջերս են ազատվել գործից։ Նրանք ասում են, որ թռչունները կերել են միայն աղացած գարի, չնայած որ գիշատիչները ձուկ չեն ուտում, փորձել են ձուկ բաժանել նրանց, նման տեսանյութեր կան համացանցում։ Եղել են դեպքեր նաև, երբ կովի գլուխ են բերել կենդանիներին կերակրելու համար։  Մասնագիտական մոտեցման ու կերակրման խնդիր կա»,– ասում է այգու նախկին անասնաբույժը։

Նրա տեղեկություններով` այգին կարծես թե սննդի մատակարար չունի, մրցույթի հայտարարման խնդիր կա։

Արևիկ Մկրտչյանն էլ իր հերթին հավաստիացնում է, որ սնունդը մատակարարվում է ըստ սահմանված գրաֆիկի, դրա ձեռքբերման հետ կապված որևէ խնդիր չկա։ Նույն սննդակարգը նախկինում էլ է կիրառվել, սակայն ներկայում դրանից հանվել է տարօրինակ սնունդը` յոգուրտը, կանթաշոռը կամ եփված ձուկը, որը տրվել է պրիմատներին։

Նա ընդգծում է, որ հիմնականում խոսքը գիշատիչ կենդանիների մասին է, քանի որ անորակ միսը, որով կենդանիները կերակրվել են տարիներ շարունակ, վատ ազդեցություն է թողել։Անդրադառնալով օրերս յագուարի սատկելու պատճառներին` Անուշ Ռաֆայելյանը բացատրում է` կատվազգիները խնդիր ունեն` որոշ ժամանակ չուտելուց հետո նրանց մոտ իրենց հատուկ հիվանդություն է զարգանում` լյարդի լիպիդոզ (լյարդի ճարպային հիվանդություն)։ Սա էլ կարող է հանգեցնել մահվան։Իսկ Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը հայտնել էր, որ նախնական ախտորոշմամբ` կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը ախտահարված են եղել, պատկերն էլ բնորոշ է եղել քրոնիկ բրոնխոպնևմանիայի։

«Յագուարի վերջին խնամողը, որը մոտ 3-4 շաբաթ առաջ է աշխատանքից ազատվել, պնդում է, որ կենդանին ոչ մի խնդիր չի ունեցել։ Կարծում եմ`իմ նշած լյարդի լիպիդոզը կարող էր յագուարի սատկելու պատճառ լինել։ Ժամանակին էլ, երբ սատկեց ամուրյան վագրը, հերձման պատասխանում նշվել էր, թե պատճառը եղել է խշխշան պալարը։ Աբսուրդ է, այդ հիվանդությունը միայն կովերին է բնորոշ ու կատվազգիների մոտ նման բան չի կարող հայտնաբերվել»,– ասում է Ռաֆայելյանը։

Նա կասկածի տակ է դնում յագուարի սատկելու վերաբերյալ պաշտոնական տվյալների ճշմարտացիությունը, քանի որ հերձմանը մասնակցած որևէ մասնագետի անուն նշված չէ։

Արևիկ Մկրտչյանն էլ պնդում է, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ կենդանի սովի պատճառով չի սատկել։ Կենդանաբանական այգու տնօրինությունը սկսել է տարեց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով կենդանիների գույքագրում իրականացնել։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր