211652_close_icon
views-count811 դիտում article-date 11:44 18-11-2026

Երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար և այլ տուգանքներ: Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 28 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Նախագծի համաձայն՝ 

«Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջները խախտելու համար՝ 20 հազար դրամ՝ արտոնություններով։
««Կանգառն արգելվում է»՝ 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Մեքենան 2-րդ կամ ավելի հեռու շարքում տեղակայում՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։
Տարհանման տուգանքը՝ 29 հազար դրամ և 1,5 տուգանային միավոր։
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։

Նմանատիպ նյութեր