211652_close_icon
views-count6224 դիտում article-date 18:02 21-02-2022

Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախուզումները հիմնված են ազգային ատելության վրա. ՀՀ ԳԴ. sputnikarmenia.am

 ՀՀ և ԱՀ քաղաքացիների, այդ թվում` ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումներն ապօրինի են ու չունեն որևէ իրավական հիմք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանական կողմի այսօրվա հայտարարությունը, ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Դատախազի խորհրդականը նաև հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է այս հարցով դիմել միջազգային կառույցներին ու Ինտերպոլին` հետախուզումը դադարեցնելու խնդրանքով, այնպես, ինչպես դա արվել է նախկինում Ադրբեջանի հայտարարած այլ հետախուզումների պարագայում։«Դատախազությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի մեր քաղաքացիների նկատմամբ հարուցված հետախուզումներն ու դրանց վերաբերող հարցումները միջազգային այդ խողովակներով որևէ ընթացք չստանան»,– հայտնեց Աբրահամյանը։

Փաշինյանաալիևյան սիրախաղ է. Քոչարյանի գրասենյակը` Ադրբեջանի հայտարարած հետախուզման մասինԱդրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր