1375 դիտում
20:09 03-02-2022
Պեկինում մեկնարկեց Միջազգային օլիմպիական կոմիտեի139-րդ գլխավոր համաժողովը
Պեկինում աշխատանքներն է սկսել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 139 –րդ գլխավոր համաժողովը: Օրակարգում ամենակարևոր հարցերն են , քանզի նիստն անցկացվում է կրճատ ծրագրով: ՄՕԿ-ից պարզաբանում են, որ մնացած խնդիրները կքննարկվեն մինչեւ տարեվերջ։ Սա պայմանավորված է նրանով, որ Պեկինի օլիմպիական խաղերն ընթանում են խիստ սահմանափակումների պայմաններում:
Հավանության է արժանացել 2028թ. Լոս Անջելեսի ամառային մարզահանդեսի ծրագրում սքեյթբորդինգ, սյորֆինգ և սպորտային ժայռամագլցում մարզաձևերի ընդգրկման առաջարկը։ Այդ ձևերը իրենց նորամուտը նշել են Տոկիոյի խաղերում:
Բռնցքամարտը, ծանրամարտը և ժամանակակից հնգամարտը պետք է համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին՝ իրենց տեղը պահպանելու համար։
ՄՕԿ – ի նախագահը Տոկիոյի խաղերն անվանել է աննախադեպ և հիմա ասածն ավելի հստակ է դառնում: Իհարկե պահանջվել են մեծ ջանքեր: Ամենակարևորը, որ ստուգատեսն անցկացվեց, թեև մեկ տարի առաջ շատերը կասկածում էին կայացման հարցում:
Նա նաև ասել է, որ վերջերս որոշ մարդկանց մտքում կային << նողկալի ուրվականներ >> ՝ կապված խաղերը բոյկոտելու հետ:Հետևաբար, ամեն ինչ արվեց, որպեսզի պահպանվի մարդկությանը միավորող օլիմպիական խաղերի առաքելությունը:
Մարզիկները երկար ժամանակ ստիպված են եղել սարսափելի անորոշության զգացումով ապրել, բայց հիմա նրանք կարող են իրականացնել իրենց երազանքը և մասնակցել օլիմպիական խաղերին:
Թոմաս Բախը կոչ է արել հարգել օլիմպիական զինադադարը։ Մարզաձևերը միայնակ չեն կարող խաղաղություն բերել, իսկ օլիմպիական խաղերը խաղաղության խորհրդանիշն են և ցույց են տալիս դրան հասնելու ճանապարհը:
Աֆրիկայի ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ANOCA) նախագահ Մուստաֆա Բերրաֆը և ըմբշամարտի համաշխարհային կազմակերպության (UWW) նախագահ Նենադ Լալովիչը նիստում դեմ են արտահայտվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)՝ աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անգամ անցկացնելու ծրագրին։
Նրանք նշել են , որ ՖԻՖԱ-ի որոշումը անուղղելի վնաս կհասցնի սպորտին։ Այդ նախաձեռնությունը ստվերելու է մյուս մարզաձևերը, որը անընդունելի կլինի: Կխաթարվի բոլոր մարզաձևերում հավասարություն ապահովելու ջանքերը:
Ֆուտբոլիստները ռոբոտներ չեն, նրանց ժամանակ է պետք վերականգնվելու, ընտանիքի և ընկերների հետ լինելու համար: Բացի գումար վաստակելուց, կան նաև այլ առաջադրանքներ ու նպատակներ։ Սպորտը կյանքի դպրոց է և արտահայտում է օլիմպիական շարժման գաղափարները։ Աֆրիկացի երիտասարդ ֆուտբոլիստները ռիսկի կենթարկվեն, եթե ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունն անցկացնի երկու տարին մեկ անգամ: Պետք է վերջ տալ այդ ծրագրերին, որոնք չեն համապատասխանում օլիմպիական արժեքներին:
Նստաշրջանի ընթացքում ներկայացվել է 2021թ. ՄՕԿ –ի ֆինանսական հաշվետվությունը: Կազմակերպության եկամուտը կազմել է 4,16 մլրդ դոլար, հասույթը՝ 843 մլն։ 2020թ. եկամուտը կազմել է 623,8 մլն դոլար, ընդհանուր վնասը՝ 55 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր
1602 դիտում
17:11 12-01-2022
Պեկինում բացվել է 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի գլխավոր կենտրոնը
732 դիտում
13:16 29-05-2015
Թայլանդում մեկնարկեց անօրինական միգրացիայի հիմնախնդրիներին նվիրված միջազգային համաժողովը
1695 դիտում
21:18 26-10-2021
Կրետե կղզում տեղի ունեցավ ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 25-րդ գլխավոր համաժողովը
Այս բաժնից
1696 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1570 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4612 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը