Թայլանդում մեկնարկեց անօրինական միգրացիայի հիմնախնդրիներին նվիրված միջազգային համաժողովը
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոգում այսօր բացվել է Հարավ-Արևելյան Ասիայում մարդասիրական ճգնաժամ առաջացրած անօրինական միգրացիայի հիմնախնդրիներին նվիրված միջազգային համաժողովը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` հղում կատարելով Թայլանդի ԱԳՆ-ին, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 17 երկրների պատվիրակություններ են մասնակցում համաժողովին:
Մասնակիցները հայտարարել են, որ պետք է միասին ուղղեն ուժերը այդ խնդրի լուծմանը, ինչը պահանջում է միջազգային համագործակցություն, պատասխանատվության բեռի համալիր բաշխում: