28736 դիտում
10:30 01-02-2022
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը, «Աթենք» ՍՊԸ-ի առաքիչը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 07։30-ի սահմաններում Ագարակ-Ոսկևազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն-ի վարած բեռնատար Mercedes-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկազ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ղուկաս Ն-ն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ հիվանդանոց տեղափոխված Հայկազ Ս-ն՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)