153440 դիտում
22:17 06-01-2019
Դաժան սպանություն Սյունիքի մարզում. «Աթենք» ՍՊԸ-ի 22-ամյա առաքիչը դանակի մի քանի հարվածներով սպանել է 52-ամյա հորը. ժամանել են մարզի ոստիկանապետն ու տարածքի քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։
Մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարում, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները մարզի ոստիկանապետ Ա. Գևորգյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Ա. Կավեյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերել են կասկածյալ Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Ա. Կավեյանը, ում որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել Ա. Գրիգորյանը, ում որոշմամբ էլ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ա. Գրիգորյանի որոշմամբ Ն. Հովակիմյանը ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովակիմյանն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։
Ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Դ. Հովակիմյանը խոհանոցային դանակով հարձակվել է կնոջ՝ 41-ամյա Ծովինար Հովհաննիսյանի եւ որդու՝ Ն. Հովակիմյանի վրա, եւ քաշքշուքի ընթացքում Ն. Հովակիմյանը ձեռքերով բռնելով դանակի շեղբից, այն մոտեցրել է Դ. Հովակիմյանի պարանոցին, ինչի պատճառով վերջինիս կոկորդը վնասվել է: Այնուհետեւ վառարանին դրված աղյուսով 2 անգամ հարվածել գլխին, որից հետո Դ. Հովակիմյանը սեղանից վերցրել է մեկ այլ խոհանոցային դանակ եւ կրկին հարձակվել Նարեկի վրա:
Վերջինս էլ հորից խլելով դանակը, 4 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)