18213 դիտում
20:35 29-10-2020
Արմավիրի մարզում «Դերժավա» ՍՊԸ-ի վարորդ-առաքիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել Երևանի շտապօգնության բուժքրոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Սարգիս Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 045 AA 05 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 55-ամյա Ռիմա Գ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սարգիս Հ-ն աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ վրարերթի ենթարկված Ռիմա Գ-ն Երևանի 1-03 շտապօգնությունում՝ որպես բուժքույր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
33885 դիտում
22:55 03-01-2019
Երևանում «Դերժավա» ՍՊԸ-ի 29-ամյա մենեջերը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել քույր ու եղբորը
9748 դիտում
20:54 17-09-2015
Երևանում 59-ամյա վարորդ-առաքիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)