13297 դիտում
22:08 28-01-2022
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին
Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին:
Բաբայանի այն հարցադրմանը, որ վերջին շրջանում Վաշինգտոնից անընդհատ լսում են հայտարարություններ Ռուսաստանի ողջ ղեկավարության, այդ թվում նախագահի, նույնիսկ արտգործնախարարի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Լավրովը կատակով արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում «նույնիսկ»: Ես ի՞նչ է, արժանի չե՞մ [պատժամիջոցների]»:
Հունվարի 25-ին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ ֆինանսական այն պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին:

Նմանատիպ նյութեր
2882 դիտում
10:10 01-05-2016
Օբաման կատակով Հիլարի Քլինթոնին անվանել է «ապագա նախագահ»
2243 դիտում
20:35 13-05-2021
Կոնտեն և Մարտինեսը կատակով բռնցքամարտել են՝ հարթելով իրենց կոնֆլիկտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը